Հանրային հեռարձակողի և Եվրոպայի հեռարձակողների միության համագործակցությամբ, Վրաստանի առաջին ալիքի լրագրողների համար անց են կացվելու թրենինգներ
Վրաստանի Հանրային հեռարձակողի և Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) համագործակցությամբ, Վրաստանում գործող տարածաշրջանային ակադեմիան Վրաստանի առաջին ալիքի լրագրողների համար անց է կացնելու թրենինգներ: Թրենինգներին մասնակցելու են ինչպես առաջին ալիքի լրագրողները, այնպես էլ լրագրողներ Հայաստանից և Ադրբեջանից:
2020 թվականի սեպտեմբերի 18-ին անց է կացվելու՝ «որոշումների վրա կենտրոնացած լուրերը հեռուստատեսության և ռադիոհաղորդումների համար» թեմայով դասընթաց: Իսկ սեպտեմբերի 25-ին դասընթաց կանցկացվի ՝ «հինգ քայլ կառուցողական, որոշումների վրա հիմնված սյուժե ստեղծելու» թեմայով: Դասընթացներն անց են կացվելու հեռակա կարգով, զում ծրագրի միջոցով:
Դասընթացի ժամանակ խոսելու են այն մասին, թե ինչպես է հնարավոր լուրերի առավել արդար, համապարփակ, խորը և ճշգրիտ լուսաբանումը, միևնույն ժամանակ բարձրացնել լսարանի տեղեկացվածությունը կարևոր հարցերի վերաբերյալ:
Որպես հաջող օրինակ բերվելու է, Դանիայի հանրային հեռարձակողի ՝ Public Service (հանրային ծառայություն) ռադիոհաղորդումը:
Դասընթացները վարելու է Եվրոպայի հեռարձակողների միության ակադեմիայի դասընթացվար՝ Մարկ Էգանը: Նրա հետ միասին դասընթացը վարելու են Դանիայի հանրային ռադիոյի P1-ի Public Service հաղորդման խմբագրական մենեջեր Մորտեն Ռոնելունդը և հաղորդավար Յեսպեր Բորապը:
Դասընթացը նախատեսված է լրատվական բաժնի ղեկավարների, խմբագիրների, լրագրողների և պրոդյուսերների համար:
Վրաստանի առաջին ալիքի և Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) համագործակցությամբ և ֆինանսավորմամբ, Վրաստանում մշտական գործող լրագրողական տարածաշրջանային ակադեմիան հիմնվել է 2019 թվականի սկզբին: