Թինաթին Բերձենիշվիլին կանանց միջազգային օրը բացելու է «Եվրոպայի հեռարձակողների միության» վեբինարը
Թինաթին Բերձենիշվիլին կանանց միջազգային օրը բացելու է «Եվրոպայի հեռարձակողների միության» վեբինարը

Կանանց միջազգային օրը, «Եվրոպայի հեռարձակողների միությունը» (EBU) անց է կացնելու վեբինար, որը կբացի Վրաստանի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն, «Եվրոպայի հեռարձակողների միության» գենդերային հավասարության խմբի ղեկավար՝ Թինաթին Բերձենիշվիլին:

Մարտի 8-ին ՝ Կանանց միջազգային օրը, «Եվրոպայի հեռարձակողների միությունը» (EBU) նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք վերաբերելու են աշխարհում գենդերային հավասարակշռության տեսանկյունից գրանցած առաջընթացին և այդ տեսանկյունից դեռևս առկա մարտահրավերներին: Առցանց միջոցառման թեման կլինի կանանց մասնակցությունը հանրային լրատվամիջոցներում:

Նիստի ընթացքում, Թինաթին Բերձենիշվիլիին կմիանա «Եվրոպայի հեռարձակողների միության» անդամների հետ հաղորդակցության և հարաբերությունների տնօրեն Վանեսա Օկոնորը, ինչպես նաև եվրոպական այլ հեռարձակողների ներկայացուցիչներ, այդ թվում ՝ BBC-ի, ZDF-ի, ARD-ի, Rai-ի, LRT-ի և RTE-ի ներկայացուցիչներ: Ավելի ուշ, Թինաթին Բերձենիշվիլին կմասնակցի կանանց ղեկավարների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ քննարկմանը:

Թինաթին Բերձենիշվիլին կխոսի նաև Վրաստանի հանրային հեռուստատեսությունում գենդերային բալանսը բարելավելու ուղղությամբ իր ձեռնարկած քայլերի մասին: Նշված պանելը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Իստագրամ» սոցիալական ցանցում:

«Եվրոպայի հեռարձակողների միությունը» նշում է, որ հանրային լրատվամիջոցների աշխատողների 45%-ը կանայք են (ինչը 6 տոկոսով ավել է ընդհանուր առմամբ լրատվամիջոցներում գոյություն ուցող ցուցանիշից), ովքեր մեծ հաջողությունների են հասել ղեկավար պաշտոններում: