Լրագրողների տարածաշրջանային ակադեմիայում թրենինգներ կանցնեն ինչպես լրագրողներ Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից և Հայաստանից. Թինաթին Բերձենիշվիլի
Լրագրողների տարածաշրջանային ակադեմիայում թրենինգներ կանցնեն ինչպես լրագրողներ Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից և Հայաստանից. Թինաթին Բերձենիշվիլի

Լրագրողների տարածաշրջանային ակադեմիայում թրենինգներ կանցնեն ինչպես լրագրողներ Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից և Հայաստանից,-այս մասին առաջին ալիքի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Թինաթին Բերձենիշվիլին հայտարարել է Եվրոպայի հեռարձակողների միության տարածաշրջանային կոնֆերանս-սեմինարի ժամանակ:

«Եվրոպայի հեռարձակողների միության աշխատանքի արդյունքում հասել ենք այն բանի, որ լրագրողների վերապատրաստման համար Վրաստանում բացվի Եվրոպայի հեռարձակողների միության ակադեմիան: Հանրային հեռարձակողը լինելու է հիմնական գործընկերը: Ակադեմիայում դասընթացներ կանցնի 50 լրագրող, իսկ Վրաստանից դրան կմասնակցեն 15-ը, դա շատ կարևոր է մեզ համար:

Թեմատիկորեն ուսուցումը լինելու է շատ բազմապիսի և տարբերվող, սկսած բջջային լրագրողության զարգացումից, ավարտված ոլորտային լրագրողությամբ, որը շատ անհրաժեշտ է մեզ համար: Սկսում ենք հանրային հեռուստատեսության լրագրողներով ՝ ռադիո, հեռուստատեսություն և օնլայն: Առաջին 15 լրագրողները կընտրվեն մեր կողմից: Թեմատիկորեն կընտրենք լրագրողների այն ոլորտներում, որտեղ ունենք պրոֆեսիոնալներ: Հետագայում հնարավոր է ընտրվեն նաև ուսանողները: Հաճախակի խոսում ենք արևմտյան փորձի մասին, որը ցանկանում ենք»,-հայտարարել է Թինաթին Բերձենիշվիլին:

Առաջին ալիքի և Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) համագործակցությամբ և ֆինանսավորմամբ, Վրաստանում աշխատելու է լրագրողական տարածաշրջանային ակադեմիան: Ակադեմիայում թրենինգները անց են կացվելու անվճար: