Եվրոպայի հեռարձակողների միությունը վրդովված է Վրաստանի հանրային հեռարձակողի նկարահանող խմբի վրա հարձակման պատճառով
Եվրոպայի հեռարձակողների միությունը վրդովված է Վրաստանի հանրային հեռարձակողի նկարահանող խմբի վրա հարձակման պատճառով

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքում է Վրաստանի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն, Թինաթին Բերձենիշվիլիի գրառմանը:

Ինչպես նշված է Թինաթին Բերձենիշվիլիի գրառման մեջ, մտահոգիչ է, որ Դմանիսիի դեպքը Վրաստանի հանրային հեռարձակողի թղթակիցների դեմ ագրեսիայի առաջին միջադեպը չէ: Բերձենիշվիլին հույս ունի, որ նման դեպքերը ժամանակին կհետաքննվեն :

Իր հերթին, Եվրոպայի հեռարձակողների միությունը իր վրդովմունք է արտահայտել հանրային հեռարձակողի նկարահանող խմբերի վրա հարձակման պատճառով: Կազմակերպությունը նշում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է կարողանան ապահով կերպով կատարել իրենց գործը:

«Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանի հանրային հեռարձակողի նկարահանող խմբերի վրա հարձակումներով: Լրատվամիջոցների ազատությունը էական է ժողովրդավարության համար, և լրատվամիջոցները պետք է կարողանան ապահով կատարել իրենց գործը», – ասվում է Եվրոպական հեռարձակողների միության «Թվիթերում» տեղադրված հայտարարության մեջ: