Հանձնարարականներ, որոնք կորոնավարակի կապակցությամբ ուղևորները ստանում են օդանավակայանում
Վրաստանի առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ Չինաստանից Վրաստան ժամանող ուղևորները կստուգվեն առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականների համապատասխան, ինչը իր մեջ նեռարում է կորոնավարակի ախտանիշների գնահատում:
«Առաջին հերթին, այն կունենա տեղեկատվական թերթիկ, որում նշված են նախազգուշացնող ախտանիշները, տեղի կունենա ջերմային զննում և եթե ուղևորի մոտ կհայտնաբերվի 38 կամ բարձր ջերմություն, ապա նա հնարավորություն կունենա անցնել նախնական ստուգում, ապա կորոշվի նա ետ կվերադարձվի թե կուղարկեն հիվանդանոց», – այս մասին լրագրողներին ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Նախարարությունում ասում են, որ տեղեկատվական թերթիկները կազմված են երեք լեզուներով ՝ վրացերեն, անգլերեն և չինարեն: