Համաշխարհային բանկի նախագծի շրջանակներում, առողջապահության նախարարությունը գնել է 30 000 արագ թեստ
Համաշխարհային բանկի նախագծի շրջանակներում, առողջապահության նախարարությունը գնել է 30 000 արագ թեստ

Համաշխարհային բանկի՝ կորոնավիրուսի վրա անհետաձգելի արձագանքման նախագծի շրջանակներում, առողջապահության նախարարությունը ձեռք է բերել արագ թեստեր: Ինչպես ասում են գերատեսչությունում, հակամարմինների առաքողը Չինաստանի կառավարության կողմից արտոնագրված ընկերություն է, որը թեստեր է մատակարարում Եվրոպա և ԱՄՆ:

«Այս արագ թեստերը արտոնագրված են Չինաստանի կառավարության կողմից, մեր արտադրանքը անցել է բազմաթիվ ստուգումներ և ստացել արտահանման իրավունք: Թեստերն ունեն շատ բարձր ճշգրտություն: Մենք այդ թեստերը արտահանում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև եվրոպական երկրներ, այդ թվում Գերմանիա և Ավստրիա: Ավստրիան արդեն գնել է 200 000 թեստ, Գերմանիան ավելի շատ: Միացյալ Նահանգներ նույնպես ուղարկել ենք 200 000 թեստ, սակայն այնտեղ պահանջարկը մեծ է և պատվիրել են ևս 500 000»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Վակլի Բիջարը:

Թեստերը տեղավորվել են «Expo Georgia»-ի տարածքում գտնվող առողջապահության նախարարության ժամանակավոր պահեստում, որտեղից այն պետք է բաժանվի հիվանդանոցներով: