Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, առավոտվա տվյալներով, կովիդով վարակված պացիենտների համար երկրի մասշտաբով ազատ է 364 մահճակալ
Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, առավոտվա տվյալներով, կովիդով վարակված պացիենտների համար երկրի մասշտաբով ազատ է 364 մահճակալ

Առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, առավոտվա տվյալներով, կովիդով վարակված պացիենտների համար երկրի մասշտաբով ազատ է 364 մահճակալ:

Բացի այդ, ինչպես նախարարը հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում, վերակենդանացման բաժանմունքում բուժվում է 322 հիվանդ:

«Այսօրվա դրությամբ մենք ունենք 3 071 վարակված: Դուք հավանաբար արդեն տեղյակ եք, որ երեկ կատարվել է մինչև 14 000 թեստ և այս բացահայտումը այս թեստավորման արդյունքն է: Վերջին 24 ժամվա ընթացքում մենք ունենք 3 346 ապաքինված, իսկ մահացության ցուցանիշը՝ 34 է:

Հիվանդանոցում գտնվում է 5 644 հիվանդ, տրիաժում ՝ 225 մարդ, 1 121 պացիենտ թթվածնի վրա է, 322 հիվանդ բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում: Առավոտյան տվյալների համաձայն, 364 տեղ ազատ է, սակայն, ինչպես գիտեք, ազատ մահճակալների քանակը անընդհատ փոխվում է և հնարավոր է, որ այդ թիվը կամ ավելանա, կամ պակասի», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: