Համաձայնագրի վերջին քայլերն ամենաբարդն են, առաջ Վրաստան. Դիեգո Կոլաս
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը գնահատում է, Քրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ Վրաստանում ընթացող բանակցությունները:
Դեսպանի խոսքով, համաձայնագրից առաջ վերջին քայլերն ամենադժվարն են:
«Շնորհակալություն Դանիելսոնին, Եվրամիությանը ու ԱՄՆ-ին կատարած բոլոր աշխատանքների համար: Առաջ Վրաստան: Բոլոր կողմերը հնարավորություն ունեն ցույց տալ, որ բանակցությունները, պատասխանատվության զգացումը և քաջությունը կարող են օգնել լուծել ուժեղ տարաձայնությունները և ամրապնդել ժողովրդավարությունը: Այսօր դա մեծ դաս կլինի աշխարհի համար այսօր», – գրել է Դիեգո Կոլասը: