Ֆրանսիայի դեսպանը Իրակլի Ղարիբաշվիլիին - Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի աջակցությանը դեպի Եվրոպա տանող ճանապարհին
Ֆրանսիայի դեսպանը Իրակլի Ղարիբաշվիլիին - Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի աջակցությանը դեպի Եվրոպա տանող ճանապարհին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Դիեգո Կոլասի հետ:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը ուշադրություն է դարձվել, Վրաստանի և Ֆրանսիայի դինամիկ և ինտենսիվ համագործակցության վրա, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

«Դիեգո Կոլասը ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը՝ Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին, ինչպես նաև նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Զրույցը վերաբերել է «կովիդ 19»-ի համավարակով պայմանավորված մարտահրավերներին: Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ հետճգնաժամային շրջանում Վրաստանի կառավարության հիմնական խնդիրներից մեկը տնտեսական հարաբերությունների վերականգնումն է, նոր առևտրային և ներդրումային հնարավորությունների հետագա զարգացումը», – ասել են վարչապետի մամուլի ծառայությունում:

Նրանց խոսքով, կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպումը նույնպես ընդգծել է Ֆրանսիայի զարգացման գործակալության (AFD) կողմից Վրաստանին ցուցաբերվող օգնության կարևորությունը:

«Վարչապետի հետ մենք շատ հետաքրքիր ու ծանրաբեռնված հանդիպում ունեցանք: Մենք քննարկեցինք Վրաստանի ժողովրդավարական զարգացման հարցերը և ժողովրդավարության որակի հետագա բարձրացմանն ուղղված բարեփոխումները շարունակելու կարևորությունը, ինչպես նաև ինստիտուցիոնալ համախմբման հարցերը:
Բացի այդ, մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների և Վրաստանի զարգացման հարցերը: Մենք մեծապես կարևորում ենք Վրաստանին աջակցությունը դեպի Եվրոպա տանող ճանապարհին, ինչպես նաև աջակցում ենք տնտեսության զարգացմանը և մարդկանց միջև կապերի ամրապնդմանը», – հայտարարել է Դիեգո Կոլասը, Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո: