Հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ վնասված բնակարանները կվերանորոգի Բարեկարգման ծառայությունը

Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ վնասված բնակարանները արդեն գույքագրված են և դրանք վերանորոգելու համար կծախսվի մոտ 300 00 լարի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի բարեկարգման ծառայության ղեկավար Գիվի Կուբլաշվիլին:

Նրա խոսքով, հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ վնասված բնակարանները վերանորոգելու է Թբիլիսիի քաղաքապետարանի բարեկարգման ծառայությունը:

Գաբրիել Սալոսի փողոցում հակաահաբեկչական գործողությունը անցկացրել է ՊԱԾ-ը՝ նոյեմբերի 22-ին: