Գիորգի Կվիրիկաշվիլին խոսքով ելույթ է ունեցել «Մետաքսյա համաժողով»-ին

12:42, 29.11.2017

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին «Մետաքսյա համաժողովին» խոսքով ելույթ ունենալիս խոսել է կառուցվածքային բարեփոխումների մասին:

Ինչպես նշել է Կվիրիկաշվիլին, «Մետաքսյա ճանապարհ» նախաձեռնությունը խաղաղություն, բարօրություն և համագործակցության հնարավորություն է բերում Մետաքսյա ճանապարհի նախագծում ներգրավված բազմաթիվ երկրներին:

Նրա խոսքով, Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը համարվում է Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթություն:

Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությամբ, Վրաստանի առաջընթացի մասշտաբների ճանաչումը արտացոլված է միջազգային տարբեր վարկանիշներում:

Նրա խոսքով, համաշխարհային բանկի բիզնեսի գործարկման հեշտության զեկույցի համաձայն, Վրաստանը բոլորովին վերջերս զբաղեցրել է 9-րդ տեղ՝ համաշխարհային 190 երկրների միջև (բարելավում 7 տեղով):

«Fraser Institute-ի համաշխարհային տնտեսական ազատության զեկույցի համաձայն, Վրաստանը 8-րդ տեղում է աշխարհում տնտեսական ազատության տեսանկյունից՝ 159 երկրների միջև: Վերջին տարիներին միջազգային թափանցիկությունը ևս ճանաչում է Վրաստանը, որպես տարածաշրջանում կաշառքի հետ պայքարի առաջատար»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով, մեր աճին ուղղված բարեփոխումները նկատի ունեն կարևոր կառուցվածքային բարեփոխումներ:

Կառավարման բարեփոխում. Այս բարեփոխման նպատակը որոշում կայացնելու գործընթացում մասնավոր սեկտորի ավելացումն է, որի միջոցով Վրաստանում ապահովված կլինի առավել կանխատեսված բիզնես-միջավայր:

Կրթության համակարգի բարեփոխում. Այս բարեփոխումը ներառում է կրթության համակարգի բոլոր մակարդակները, առանձնահատուկ շեշտը դրվում է մասնագիտական կրթության վրա, որտեղ գործարկվելու է կրկնակի կրթության մոդելը:

Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությամբ, Վրաստանը, որպես վստահելի գործընկեր էներգառեսուրսների տարանցման ոլորտում և տրանսպորտային առանցքի գլխավոր մասնակիցներից, ակտիվ մասնակցում է այնպիսի կարևոր ռազմավարական նախագծերի, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի և Բաքու-Սուփսա խողովակատարը, ինչպես նաև Հարավային գազի տրանսպորտային միջանցքը:

Նրա խոսքով, Վրաստանը բաց է գլոբալ բիզնեսի համար, Վրաստանը առաջարկում է ցածր գներ և շուկան կարգավորող բեռի թեթևություն, ինչպես նաև շուկայի ֆիզիկական և նորմատիվ մատչելիություն:

 

 

 

 

Նմանատիպ