Գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալել են ևս 170 մարդու

Այսօր Թուրքիայի դատախազությունը 170 մարդու ձերբակալության հրաման է տվել։ Նրանց թվում կան նախկին և պաշտոնաթող զինվորականներ, ովքեր կասկածվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։

Դատախազության վարկածով՝ այդ մարդիկ կասկածվում են «գաղտնի իմամների» հետ կապեր հաստատելու մեջ։

Սկզբնական փուլում գործողություն է անցկացվել Ստամբուլի 38-րդ շրջանում, որտեղ ձերբակալվել են դատախազության ցուցակից 22 կասկածյալներ։

Միաժամանակ հունական politischios.gr կայքը գրում է Թուրքիայի 17 քաղաքացիների՝ նախկին պետծառայողների, այդ թվում դատավորի մասին, ովքեր փչովի նավակով փախել են Հունաստան՝ վախենալով իշխանությունների հետապնդումներից։