Գուգուտիանթկարի և Դիսևի գյուղի միջև այսպես կոչված բորդերիզացիայի գործընթացը բռնազավթիռները շարունակում են նոր տարածքում
Գորիի մունիցիպալիտետի Գուգուտիանթկարի և բռնազավթված Դիսևի գյուղի միջև այսպես կոչված բորդերիզացիայի գործընթացը բռնազավթիռները շարունակում են նոր տարածքում:
Ինչպես Գուգուտիանթկարիից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, զինվորականները տեղաշարժվում են բեռնատարով և իրականացնում են փշալարերի տեղադրման նախապատրաստական աշխատանքներ: Ընդհանուր առմամբ բորդերիզացիայի գործողությունները իրականացվում են 100 մետր երկարության վրա:
Ռուս բռնազավթիչները օրվա ընթացքում այդ տարածքում հայտնվել են մի քանի անգամ, սակայն այն վայրում, որտեղ մինչ այդ կանգնեցրել են փշալարեր, գործողություններ չեն իրականացվել:
Դրա հետ մեկտեղ, անվտանգության նկատառումներից ելնելով արգելված է տեղաշարժվել այդ տարածքում: Այդ պատճառով մամուլին հնարավորություն չի տրվում դիտել գործընթացը:
Ռուս զինվորականները առավոտից վերահսկում են տարածքը և լուսանկարում են լրագրողներին և տեղի բնակչությանը: Տեղում գտնվում են նաև եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: