Գուդաուրիում փորձագետները ուսումնասիրում են «Սաձելե» կայանի տեխնիկական իրավիճակը
Գուդաուրիում «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության փորձագետների հայտարարությամբ, աշխատանքային հանդիպումից հետո, նրանք ծրագրում են դիտել վթարային «Սաձելե» ճոպանուղղու կայանը, որի ժամանակ նրանք ուսումնասիրելու են կայանի տեխնիկական իրավիճակը:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվությամբ, հաջորդ փուլում փորձագետները ուսումնասիրելու են փաստաթղթերը:
«Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության փորձագետները Գուդաուրի են ժամանել այսօր առավոտյան: Նրանք արդեն հանդիպել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության առաջին դեմքերի, դատախազության, Լևան Սամխարաուլիի փորձաքննության ազգային բյուրոի և ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ:
«Բյուրո Վերիտաս» ընկերության փորձագետները Վրաստան են ժամանել մարտի 16-ին, Գուդաուրիի ճոպանուղղու վրա տեղի ունեցած միջադեպի պատճառները պարզելու նպատակով:
Հեղինակ -
Edgar Barsegyan