Գուդաուրիում տուժած շվեդ կնոջը դուրս ենք գրելու մոտ օրերս, երաշխավորում ենք, որ նրան հայրենիք տեղափոխեն պառկած վիճակում. Բժիշկ

12:41, 18.03.2018

Մոտ օրերս կլինիկայից դուրս ենք գրելու Շվեդիայի քաղաքացի հղի կնոջը, սակայն նրա վիճակից ելնելով երաշխավորում ենք, որ նա հայրենիք տեղափոխվի շատ զգույշ,-այս մասին լրագրողներին է հայտնել «Մեդիքլաբ»-ի շտապ օգնության բժիշկ՝ Մակա Բակաշվիլին:

Նրա խոսքերով հիվանդի վիճակը այս պահին կայուն է:

«Մեր կլինիկայում բուժում է անցնում մի հիվանդ, նրա վիճակը կայուն է: Մոտ օրերս նրան դուրս ենք գրելու, սակայն ելնելով այն բանից, որ կինը հղի է, երաշխավորում ենք, որ նրան հայրենիք տեղափոխեն պառկած վիճակում»,-ասել է բժիշկը:

Գուդաուրիում, մարտի 16-ին ճոպանուղու վնասվելու արդյունքում 11 մարդ է տուժել: Տուժածների միջև Ռուսաստանի, ՈՒկրաինայի,Շվեդիայի և Վրաստանի քաղաքացիներ կան: Նախնական տեղեկությամբ, վթարի պատճառը ճոպանուղու արգելակների շարքից դուրս գալն էր:

 

Նմանատիպ