Կարևոր է, որ հանրությունը Գուդաուրիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ իմանա իրականությունը. Էկոնոմիկայի նախարարություն

Գուդաուրիում  վթարային «Սաձելե» ճոպանուղու կայանում հետաքննչական աշխատանքները իրականացնելու են արտասահմանյան փորձագետները:

Ինչպես հայտարարել են էկոնոմիկայի նախարարությանը, «Բյուրո Վերիտաս» ընկերությունը սեփական մասնագետներին գործուղելու է Գուդաուրի, որոնք մանրամասն ուսումնասիրելու են Գուդաուրիում տեղի ունեցած միջադեպը:

«Դոպելմայեր» ընկերության ներկայացուցիչները Գուդաուրիում «Սաձելե» կայանում  հետաքննչական գործողություններ կիրականացնեն միայն «Բյուրո Վերիտաս» միջազգային ընկերության փորձագետների կողմից աշխատանքին ներգրավվելուց հետո: Այս որոշումը կապված է հետաքննության օբյեկտիվ և թափանցիկ անցկացման հետ, որը ապահովելու են նեյտրալ փորձագետները: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Բյուրո Վերիտաս» ընկերությանը, որը իր ներկայացուցիչներին կուղարկի Վրաստան, որոնք իր հերթին մանրամասն կուսումնասիրեն Գուդաուրիում տեղի ունեցած միջադեպը»,-ասված է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:

Գուդաուրիում, մարտի 16-ին ճոպանուղու վնասվելու արդյունքում 11 մարդ է տուժել: Տուժածների միջև Ռուսաստանի, ՈՒկրաինայի,Շվեդիայի և Վրաստանի քաղաքացիներ կան: Նախնական տեղեկությամբ, վթարի պատճառը ճոպանուղու արգելակների շարքից դուրս գալն էր: