«Սաձելե» ճոպանուղղու վրա տեղի ունեցած միջադեպի մասին փորձագետների հաշվետվությունը հայտնի կդառնա մի քանի օրից

13:34, 20.03.2018

Էկոնոմիկայի նախարարության լրատվությամբ, «Սաձելե» ճոպանուղղու վրա տեղի ունեցած միջադեպի մասին փորձագետների հաշվետվությունը հայտնի կդառնա մի քանի օրից:

Նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասված է, որ փորձագետները ուսումնասիրել են փաստաթղթերը և «Սաձելե» կայանը:

««Բյուրո Վերիտաս» միջազգային ընկերության ներկայացուցիչները, որոնք Վրաստանի կառավարության հրավերով արդեն երրորդ օրն է, ինչ գտնվում են Գուդաուրիում, ավարտել են քննությունը և այժմ պատրաստվում են հրապարակել հաշվետվությունը: Փորձագետները ուսումնասիրել են փաստաթղթերը և «Սաձելե» կայանը:

«Բյուրո Վերիտաս» ընկերությունը հիմնադրվել է 1828 թվականին և այսօր համարվում է աշխարհում առաջատարը՝ թեստավորման, տեխնիկական ստուգման և սերտիֆիկացման ուղղությամբ, որի ենթակայության տակ են աշխատում ճոպանուղիների ստուգման և հետազոտության լավագույն մասնագետները:

Մարտի 16-ին Գուդաուրիում տեղի ունեցած միջադեպի մանրամասները պարզելու նպատակով, Վրաստանի կառավարությունը Գուդաուրի է հրավիրել հենց այս ընկերության փորձագետներին, որոնք, Վրաստանի դատախազության, ՆԳՆ-ի և ճոպանուղու արտադրող «Դոպելմայեր» ընկերության ներկայացուցիչների հետ միասին մի քանի օրվա ընթացքում աշխատել են դեպքի վայրում:

«Բյուրո Վերիտաս» ընկերության փորձագետները Գուդաուրիից մեկնելու են այսօր, իսկ մի քանի օրից հայտնի կդառնան  հաշվետվության արդյունքները»,-ասված է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:

 

Նմանատիպ