Գուդաուրիում փորձագետները ուսումնասիրում են «Սաձելե» կայանի տեխնիկական իրավիճակը

17:02, 18.03.2018

Գուդաուրիում «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության փորձագետների հայտարարությամբ, աշխատանքային հանդիպումից հետո, նրանք ծրագրում են դիտել վթարային «Սաձելե» ճոպանուղղու կայանը, որի ժամանակ նրանք ուսումնասիրելու են կայանի տեխնիկական իրավիճակը:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվությամբ, հաջորդ փուլում փորձագետները ուսումնասիրելու են փաստաթղթերը:

«Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության փորձագետները Գուդաուրի են ժամանել այսօր առավոտյան: Նրանք արդեն հանդիպել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության առաջին դեմքերի, դատախազության, Լևան Սամխարաուլիի փորձաքննության ազգային բյուրոի և ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ:

«Բյուրո Վերիտաս» ընկերության փորձագետները Վրաստան են ժամանել մարտի 16-ին, Գուդաուրիի ճոպանուղղու վրա տեղի ունեցած միջադեպի պատճառները պարզելու նպատակով:

 

Նմանատիպ