Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է
Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով այս հատվածում արգելված են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։

Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։