Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով երթևեկությունը վերականգնվել է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում միայն ձնահյուսի պաշտպանության թունելներով։ Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի, M3 կարգի 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) ուղևորների փոխադրման համար նախատեսված մեքենաների երթևեկությունը թունելներում կիրականացվի միակողմանի։