Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է

10:12, 05.01.2025

Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է։

Այդ իսկ պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի»,- ասվում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ