Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է
Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի»,- նշվում է գերատեսչության տեղեկատվության մեջ։