Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը

11:42, 18.12.2024

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Ձյան և սառնամանիքի պատճառով միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մյուս տիպի ավտոմոբիլների շարժը ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով»,- նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ