Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է ավտոտրանսպորտի երթեւեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է ավտոտրանսպորտի երթեւեկությունը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի բարձր մակարդակ է։

Գերատեսչության տվյալներով՝ նշված հատվածով արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։