Գտնում եմ կան որոշ բաներ, որոնք կարող են համարժեք լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, օրինակ արդարադատության համակարգի բարեփոխումը, իր երաշխիքներով. Զուրաբ Ջափարիձե

18:22, 29.11.2020

Գտնում եմ կան որոշ բաներ, որոնք կարող են համարժեք լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, օրինակ արդարադատության համակարգի բարեփոխումը, որին այս երկիրը չարժանացավ,- այս մասին հայտարարել է «Գիրչիի» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:

Ջափարիձեի խոսքով, պետք է լինեն երաշխիքներ, որ արդարադատության բարեփոխումն իրականացվելու է այնպես, ինչպես պայմանավորվել են կուսակցությունները:

Սակայն, Զուրաբ Ջափարիձեն գտնում է, որ իշխանությունները չեն գնա այդ քայլին:

«Հարց կար, արդյոք գոյություն ունի մի բան, եթե նրանք չհամաձայնվեն արտահերթ ընտրությունների, թե ինչով կարելի է փոխարինել բոյկոտը: Բոյկոտը կարևոր մեխանիզմ է և լավ է, որ ամբողջ ընդդիմությունն այժմ համախմբված է և բոյկոտ ռեժիմում է, սակայն գտնում եմ կան որոշ բաներ, որոնք կարող են համարժեք լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, օրինակ արդարադատության համակարգի բարեփոխումը, որին այս երկիրը չարժանացավ: Ակնհայտ է, որ պետք է լինեն երաշխիքներ, որ արդարադատության բարեփոխումն իրականացվելու է այնպես, ինչպես պայմանավորվել են կուսակցությունները: Դա պարզապես նշանակում է, որ Իվանիշվիլին հանձնում է իշխանությունը, ինչը չեմ կարծում, որ նա կանի», – հայտարարել է Զուրաբ Ջափարիձեն:

Զուրաբ Ջափարիձեն մեկ անգամ ևս նշեց, որ իր գնահատմամբ ՝ Բիձինա Իվանիշվիլին համաձայն չի լինի արդարադատության բարեփոխման հետ:

«Ես չեմ հավատում մոգերին, դա նշանակում է, որ նա կկորցնի իշխանությունը, դատարանը վերջին ատյանն է, որի վրա կանգնած է նրա իշխանությունը, և նա չի հանձնվի»,- հայտարարել է Ջափարիձեն:

Ինչ վերաբերում է հարցին, «բացի արդարադատության բարեփոխումներից, ինչ կփոխեին բոյկոտի վրա», Ջափարիձեն ասել է, որ տնտեսական բարեփոխումների փաթեթը, որը նույնպես համաձայնեցված է քաղաքական կուսակցությունների միջև:

 

Նմանատիպ