Գրենլանդիայի վարչապետ. Բոլորը պետք է հարգեն Գրենլանդիայի անկախության ցանկությունը

22:44, 10.01.2025

Բոլորը պետք է հարգեն Գրենլանդիայի անկախության ցանկությունը, – Կոպենհագենում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ համատեղ ասուլիսում ասել է Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն։

Գրենլանդիայի առաջնորդն ասում է, որ կապ չի ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով ասել է, որ չի բացառում ռազմական ուժի կիրառումը Պանամայի ջրանցքի և Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

«Մենք անկախության ցանկություն ունենք: Մենք ուզում ենք լինել մեր սեփական տան տերը։ Սա մի բան է, որը բոլորը պետք է հարգեն»,- ասել է Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն։

Նմանատիպ