Վրաստանի կառավարության որոշմամբ, Գորիում, Անծուխելիձեի փողոցի N1-ում բնակվող 480 փախստական ընտանիքի փոխանցվել են բնակարաններ:
Բռնի տեղահանված ընտանիքներին սեփականությունը հաստատող վկայականները փոխանցել են Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Գրիգոլ Գիորգաձեն, Շիդա Քարթլիի նահանգապետ Գիորգի Խոջևանիշվիլին և Գորիի քաղաքապետ Կոնստանտինե Թավզարաշվիլին:
Կառավարության որոշմամբ, 2013 թվականից մինչ օրս, Վրաստանի մասշտաբով, օրինականացվել է ավելի քան 17 հազար փախստական ընտանիքի բնակելի տարածք և այս գործընթացը կշարունակվի նաև ապագայում: