Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհին վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը

18:13, 26.12.2023

Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհին վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը,- այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։

«Կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ներքին պետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհին վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը»,- նշված է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ