Գիշերվա ընթացքում ռուսական ուժերը ռմբակոծել են Նիկոպոլը՝ ռեակտիվ համակարգից
Գիշերվա ընթացքում ռուսական ուժերը ռմբակոծել են Նիկոպոլը՝ ռեակտիվ համակարգից

Գիշերվա ընթացքում ռուսական ուժերը ռմբակոծել են Նիկոպոլը՝ ռեակտիվ համակարգից, մինչև 12 պայթյուն է գրանցվել նաև Խարկովում,- հայտնում է Ուկրաինայի Գլխավոր շտաբը։ Նրանց տվյալներով՝ հակառակորդին թույլ չեն տվել առաջ գնալ չորս ուղղություններով և ստիպել են նահանջել՝ Սվալյանսկի, Բախմուտի Ավդեևկայի և Նովոպավլովսկի ուղղությամբ։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծության համաձայն՝ ռուսական ուժերի համար առաջնահերթ ուղղությունները Խարկովի և Իզյում-Սլավյանսկի տարածքներն են։ Նաև Սևերսկ-Լիսիչանսկն ու Բախմուտը և օկուպանտները փորձում են ակտիվ մարտական ​​գործողություններ իրականացնել այս ուղղությամբ։