Գիորգի Սողոյանը երկրորդ փորձի ժամանակ բարելավել է արդյունքը

Օլիմպիական խաղերում սահնակավազքի երկու մրցում է կայացել, որին մասնակցել է 40 մարզիկ: Վրաց մարզիկ Գիորգի Սողոյանը, առաջին փորձին, 49.3 վայրկյանով, 30-րդ արդյունքն է ցույց տվել: Երկրորդ փորձում նա բարելավել է արդյունքը և ֆինիշի գիծը հատել 49.151 վայրկյանում: Վերջին հաշվով նա 40 մարզիկի միջև զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը:

Երկու մրցման արդյունքում առաջատարն է գերմանացի Ֆելիքս Լոխը:

Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):