Երկամարտի ոսկին՝ Գերմանիային
Երկամարտի ոսկին՝ Գերմանիային

Փհենչհանում շարունակվում է ընթանալ ձմեռային Օլիմպիական 23-րդ խաղերը:

Այսօր հայտնի են դարձել դահուկային երկամարտի չեմպիոնն ու մրցանակակիրները:

Պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է գերմանացի Էրիկ Ֆրենցելը: Երկրորդը ճապոնացի Ակիտո Վատաբեն է, իսկ երրորդը`Ավստրիան ներկայացնող Լուկաս Կլապֆերը:

Հավելենք, որ սա Գերմանիայի համար 6-րդ ոսկե մեդալն էր այս Օլիմպիական խաղերում: