Դահուկավազք անվանակարգում հաղթողը կրկին Նորվեգիան է (տեսանյութ)
Ավարտվել է ևս մեկ մրցում դահուկավազք անվանակարգում: Այս անգամ 4/5 կիլոմետր էստաֆետն էր, որի հաղթող է դարձել նորվեգական քառյակը: Ինգվիլդ Օստբերգը, Աստրիդ Յակոբսենը, Ռանհիլդ Հագան և Մարիտ Բյորգը ճանապարհահատվածը ծածկել են 51 րոպե 24 վարկյանում և դարձել օլիմպիական չեմպիոններ: Նրանցից երկու վարկյանով ետ են մնացել Շվեդիայի ներկայացուցիչները, իսկ երրորդ տեղը զբաղեցրել են Օլիմպիական Աթլետները Ռուսաստանից: