Գիորգի Շաքարաշվիլիի մահվան գործով մեղադրյալ 17 անձի հանդեպ խափանման միջոց սահմանելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր
Գիորգի Շաքարաշվիլիի մահվան գործով մեղադրյալ 17 անձի հանդեպ խափանման միջոց սահմանելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր

Այս րոպեներին Մցխեթայի շրջանային դատարանում ընթանում է, Ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիի մահվան գործով մեղադրյալ 17 անձի հանդեպ խափանման միջոց սահմանելու վերաբերյալ դատական նիստը:

Դատախազությունը 17 մեղադրյալի համար պահանջում է բանտարկություն:

Դատախազությունը Գիորգի Շաքարաշվիլիի մահվան գործով ձերբակալված 17 անձի մեղադրում է, երկու կամ ավել անձի նկատմամբ խմբովի բռնության, խմբովի բռնություն կազմակերպելու և դրանում մասնակցելու և խմբովի ազատությունը սահմանափակելու մեջ: Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի «ա» և «գ» ենթակետերով, 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով և 143-րդ հոդվածի երրորդ մասի «ա» ենթակետով:

Ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիին քառօրյա որոնումներից հետո գտել են մահացած: