Գիորգի Մարգվելաշվիլին պարգևատրվել է Պերիկլեսի մեդալով
Գիորգի Մարգվելաշվիլին պարգևատրվել է Պերիկլեսի մեդալով

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շարունակում է պաշտոնական հանդիպումները Հունաստան պաշտոնական այցի շրջանակներում:

Նախագահի նստավայրից հետո, որտեղ Գիորգի Մարգվելաշվիլին Հունաստանի նախագահին հրավիրել է Վրաստան՝ անկախության 100 ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար, կայացել է ընդլայնված հանդիպում արդեն Հունաստանի օրենսդրական մարմնում:

Նիկոլայ Վուցինը Գիորգի Մարգվելաշվիլուն շնորհակալություն է հայտնել Աթենք այցելելու համար:

Համատեղ հայտարարություններից հետո, խորհրդարանի նախագահը Վրաստանի նախագահին պարգևատրել է հունական խորհրդարանի գերագույն պարգևով, Պերիկլեսի մեդալով: