Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի մասին տեսահոլովակ է տարածել «Թվիթերում»
Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի մասին տեսահոլովակ է տարածել «Թվիթերում»

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում տարածում է Վրաստանի մասին իմիջային տեսահոլովակ:

«Հայտնաբերիր Վրաստանը. Կովկասի բանալին, մշակույթների խաչմերուկը, եվրոպական քաղաքակրթության արևելյան դարպասը, հնագույն գաղտնիության երկիրը, առաջին մարդու և գինու հայրենիքը, վառ գույների և բույրերի երկիր»,- գրում է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Discover Georgia խորագրով տեսահոլովակը Վրաստանի վարչապետն ներկայացրել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, Շվեյցարիայի Լոզանա քաղաքում անցկացված հանդիպմանը: