Գիորգի Կվիրիկաշվիլին պատրաստ է, առանց քաղաքական նպատակներ ունեցող անձանց մասնակցությամբ, հանդիպել Խորավայի փողոցում սպանված երկու անչափահասների ծնողների հետ, նրանց ցանկության դեպքում ժողովրդական պաշտպանի մասնակցությամբ
Գիորգի Կվիրիկաշվիլին պատրաստ է, առանց քաղաքական նպատակներ ունեցող անձանց մասնակցությամբ, հանդիպել Խորավայի փողոցում սպանված երկու անչափահասների ծնողների հետ, նրանց ցանկության դեպքում ժողովրդական պաշտպանի մասնակցությամբ

Վարչապետը պատրաստ է զրուցել ընթացիկ հետաքննության հետ կապված հարցերի շուրջ, իհարկ է առանց քաղաքական նպատակներ հետապնդող անձանց մասնակցությամբ, անձամբ հանդիպել Խորավայի փողոցում սպանված երկու անչափահասների ծնողների հետ,-այս մասին առաջին ալիքին հայտնել են Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից:

Նրանց հայտարարությամբ, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին առաջին իսկ օրը գնացել է խորհրդարանի շենքի մոտ ընթացող ցույցին, որից հետո հայտարարել է կոնկրետ քայլեր ձեռնարկելու մասին, որոնք իշխանությունները իրականացնելու էին հասարակությունում գոյություն ունեցող հարցերին պատասխանելու համար:

«Դրա հետ մեկտեղ, հունիսի 1-ին, կառավարության ղեկավարը՝ ներքին գործերի նախարարի և կառավարության ղեկավարի հետ միասին, հանդիպել է ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային, որից լսել է հավելյալ լրատվություն երկու երիտասարդի սպանության գործով գոյություն ունեցող հարցերի շուրջ:

Երեկ, քաղխորհրդի նիստի ավարտից հետո, վարչապետը մանրամասն զրուցել է իշխանությունների կողմից սկսած գործընթացի մասին: Այս փուլում հարկավոր է գոյություն ունեցող ինստիտուցիոնալ ձևաչափերի առավելագույնս օգտագործում և դրանց թափանցիկության ապահովում:

Բացի այդ, վարչապետը պատրաստ է, ընթացիկ հետաքննության հետ կապված հարցերի շուրջ զրուցելու համար, իհարկ է առանց քաղաքական նպատակներ հետապնդող անձանց մասնակցությամբ, անձամբ հանդիպել Խորավայի փողոցում սպանված երկու անչափահասների ծնողների հետ, նրանց ցանկության դեպքում ժողովրդական պաշտպանի մասնակցությամբ: Իսկ մամուլին հնարավորություն կտրվի հանդիպման ավարտից հետո ձայնագրել հանդիպման մասնակիցներին»,-հայտարարում են կառավարության մամուլի ծառայությունում:

Խորավայի փողոցում սպանված անչափահասներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, երեկ հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ: