Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպելու է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ջեյմս Մետիսի և եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ
Մյունհեն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Ջեյմս Մետիսի և հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ,-այս մասին լրատվություն է տարածել Վրաստանի կառավարության վարչությունը:
Գերատեսչության լրատվությամբ, Մյունհենի 54-րդ կոնֆերանսին, որը անց է կացվելու փետրվարի 16-ից 18-ը, Վրաստանի պատվիրակությունը գլխավորում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Աշխատանքային այցի շրջանակներում, վարչապետը անց է կացնելու բարձրակարգ հանդիպումներ, այդ թվում հանդիպելու Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Ջեյմս Մետիսի և հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի հետ, ինչպես նաև ծրագրվում են Վրաստանի կառավարության անդամների երկկողմ հանդիպումներ:
Վարչապետը ներկա է գտնվելու հատուկ Վրաստանին նվիրված «վրացական քաղաքականություն և գրականություն» միջոցառմանը, որը կազմակերպվելու է Մյունհենի անվտանգության կոնֆերանսի հովանու ներքո:
Կոնֆերանսի շրջանակներում, Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպելու է նաև բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին:
Վրաստանի պատվիրակության կազմում են, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Գիորգաձեն, պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին և վարչապետի միջազգային հարցերով խորհրդատու Թեդո Ջափարիձեն»,- ասված է կառավարության վարչության հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan