Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեյի հետ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեյի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեյի հետ:

Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը և տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: ՈՒշադրությունը բևեռվել է Վրաստանի ներդրումային և զբոսաշրջային ներուժի վրա:

Վարչապետերը զրուցել են Վրաստանի՝ Եվրոպական և Եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին գրանցած առաջընթացի մասին: Այս կոնտեքստում նշվել է ասոցացման համաձայնագրի և խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի հաջող վավերացումը:

Գիորգի Կվիրիկաշվիլի Նիդեռլանդների վարչապետին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար: