Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Բրիջիթ Բրինքին
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Բրիջիթ Բրինքին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերում ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքին:

Կառավարության վարչության տեղեկությամբ, կողմերը քննարկել են երկրների միջև ռազմավարական համագործակցության հիմնական հարցերը և տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարները: Ընդգծվել է երկկողմ կապերի զարգացման հնարավորությունները:

Վրաստանի վարչապետը Բրիջիթ Բրինքին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Վրաստանի անկախության և ինքնիշխանության աջակցության համար:

Հանդիպմանը ասվել է, որ ԱՄՆ-ը շարունակում է Վրաստանին ցուցաբերել կարևոր օգնություն՝ տարբեր ուղղություններով: Կողմերը հույս են հայտնել, որ գոյություն ունեցող համագործակցությունը ապագայում էլ ավելի կխորանա:

Վրաստանի կառավարության վարչությունում անցկացված հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն և Վրաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յան Քելլին: