Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցություն հայտնել Ռուսաստանում ավիաաղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ֆեյսբուքի իր էջում արձագանքել է Ռուսաստանում տեղի ունեցած ավիաաղետին և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:
«Ցավում եմ Մոսկվայի մոտակայքում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որին զոհ է գնացել 71 մարդ: Վրաստանի կառավարության անունից ցավակցում եմ ռուս ժողովրդին, ընտանիքների անդամներին և մտերիմներին»,- գրել է Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, Դոմոդեդովո միջազգային օդանավակայանից Օռսկ թռչող ինքնաթիռը Պոդմոսկովյեում: Ինքնաթիռում գտնվում էր 71 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan