Գիորգի Կվիրիկաշվիլին 2018 թվականը հռչակել է համընդհանուր ներգրավվածության և բանակցությունների տարի
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին 2018 թվականը հռչակել է համընդհանուր ներգրավվածության և բանակցությունների տարի: Այս հայտարարությունը վարչապետը արել է խորհրդարանի արտահերթ նիստին ելույթ ունենալու ժամանակ:
Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին, նա մեծ ցանկություն ունի լայնացնել հասարակության ներկայացուցիչների այն շրջանակը, որոնց հետ կարելի է բանակցել տարբեր թեմաների շուրջ:
«2018 թվականը հռչակում եմ համընդհանուր ներգրավվածության և բանակցությունների տարի: Ցանկանում եմ լայնացվի այն հասարակության շրջանակը, որի ընթացքում հնարավոր կլինի քննարկել բազմաթիվ հարցեր, ինչպես նաև լսել առողջ քննադատություն: Մեծ ցանկություն ունենք, որ հասարակության ներկայացուցիչները ակտիվ մասնակցեն երկրում տեղի ունեցող իրադարձություններին»,- ասել է վարչապետը:
Հեղինակ -
Edgar Barsegyan