Գիորգի Կախիանին պարզաբանում է կառավարությանը վստահություն հայտնելու գործընթացը
Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստին այսօր քվեարկելու են նախարարների նորացված կաբինետին վստահություն հայտնելու հարցի համար: Գործընթացային հարցերի կոմիտեի նախագահ Գիորգի Կախիանին մեկնաբանել է կառավարության հաստատման հետ կապված գործընթացային հարցերը:
«Վրաստանի վարչապետը հանդես է գալու պատգամավորների առջև և զրուցելու կառավարական ծրագրերի մասին, որից հետո օրենսդիրներին կտրվի նրան հարցեր առաջադրելու հնարավորություն: Բացի այդ, անց են կացվելու կոմիտեների նիստեր, ինչպես նաև ծրագրված է խորհրդարանի անդամների անհատական ելույթները: Վերջում, վարչապետին կտրվի ավարտական խոսք ասելու հնարավորություն»,- հայտարարել է Կախիանին:
Հիշեցնենք, երեկ ողջ օրվա ընթացքում վարչապետին և կառավարության անդամներին լսել են խորհրդարանական կոմիտեների նիստերին:
Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է կառավարության ծրագիրը, որտեղ հիմնական շեշտը դրված է տնտեսական զարգացման, արտաքին հարաբերությունների և տարածքային ամբողջականության վերականգնման վրա: