Գիորգի Գախարիայի պաշտոնական այցն Հայաստանի Հանրապետություն սկսվել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ
Գիորգի Գախարիայի պաշտոնական այցն Հայաստանի Հանրապետություն սկսվել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ

Վրաստանի կառավարության ղեկավար, Գիորգի Գախարիայի պաշտոնական այցն Հայաստանի Հանրապետություն սկսվել է Հայաստանի վարչապետ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ:

Կառավարությանը տանը դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո, Նիկոլ Փաշինյանը դեմ առ դեմ հանդիպել է Գիորգի Գախարիայի հետ:

Կողմերը ուշադրություն են դարձրել բարիդրացիական հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու վրա:

«Մենք կրում ենք մեծ պատասխանատվություն – սա մեր պատմությունն է և մեր նախնիները, ովքեր հիմք են դրել մեր ժողովուրդների բարեկամությանը: Համոզված եմ, որ պատվով կկատարենք այս պարտավորությունը: Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է ավելի մեծ ջանքեր գործադրել, որ վրաց-հայկական հարաբերություններն առավել արդյունավետ դառնան, ի շահ մեր քաղաքացիների: Չնայած նրան, որ այսօր ունենք շատ լավ հարաբերություններ, համաձայն ենք, որ այն կարող ենք էլ ավելի զարգացնել, որպեսզի մեծ օգուտ բերենք մեր ժողովրդին, այդ թվում ՝ տնտեսությում, շինարարությունում, ենթակառուցվածքներում, մշակույթում, սպորտում և այլ ուղղություններում», – ասել է Վրաստանի վարչապետը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը այցելության համար: Նա իր վարչապետության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը անվանել է հենց Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների նոր մակարդ բարձրացնելը:

«ՈՒրախ եմ, որ մեր երկու երկրների հարաբերությունները գնալով զարգանում են: Իմ մեկ ու կես տարվա վարչապետ աշխատելու ժամանակահատվածում կնշեյի հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակ բարձրացնելը, ինչը գտնում եմ, մեր համատեղ աշխատանքի արդյունքում էլ ավելի է զարգանալու»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Դեմ առ դեմ հանդիպումից հետո, բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով, որին ներկա են գտնվել երկու երկրների կառավարությունների անդամները: