Գիորգի Գախարիան հանդիպում է ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Գիորգի Գախարիան հանդիպում է ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպում է ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպումը ոչ պաշտոնական է և «Ռումս» հյուրանոցում ընթանում է փակ դռների հետևում:

Գիորգի Գախարիան հանդիպմանը ոչկառավարականներին հավանաբար տեղեկություն է փոխանցելու 2018 թվականի հանցանքի վիճակագրության առնչությամբ:

Ոչ կառավարական կազմակերպությունների հետ հանդիպումից հետո, ՆԳ նախարարը հանդիպելու է փորձագետներին: