Գիորգի Գախարիան ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի ընտանիքներին:
«Ցավակցում և համերաշխություն եմ հայտնում Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքվ տուժածներին, զոհվածներին և նրանց ընտանիքներին: Այս ծանր րոպեներին Վրաստանը Թուրքիայի կողքին է»,- գրում է Գիորգի Գախարիան «Թվիթեր» սոցիալական ցանցում: