Գիորգի Գախարիան Անդերս Ֆոգ Ռասմուսենին շնորհակալություն է հայտնել Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին աջակցելու համար
Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը վրաց ժողովրդի ընտրությունն է, և մեր կառավարությունը այս ուղղու հավատարիմն է,- այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ:
Ռասմուսենին, ով Վրաստանում է գտնվում տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովի շրջանակներում, կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ձգտումներին աջակցելու համար:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, խոսքը վերաբերել է մի շարք ոլորտներում հյուսիսատլանտյան դաշինքի հետ առատ համագործակցությանը, այդ թվում Վրաստանի պաշտպանական ուժերի համատեղելիության բարձրացման և երկրի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերին:
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Վրաստանի ձեռքբերումները և նշել, որ կշարունակի աջակցել Վրաստանի ՆԱՏՕ-ի ինտեգրման գործընթացին:
Հանդիպմանը ուշադրությունը բևեռվել է տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակի և Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակի վրա: Վարչապետը վերահաստատել է հակամարտությունների խաղաղ կարգավորման և խաղարարար քաղաքականության նկատմամբ Վրաստանի կառավարության հավատարմությունը:
Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհավորել է Գիորգի Գախարիային վարչապետ ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ: