Գիորգի Գախարիա. Շատ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին աջակցության համար, ես առողջական առումով լավ եմ

11:32, 15.01.2025

Շատ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին աջակցության համար, ես առողջական առումով լավ եմ,- սոցցանցում գրել է «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։

Նրա խոսքով, առաջին հերթին աջակցության կարիք ունեն ապօրինի բանտարկյալները:

«Շատ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին աջակցության համար։ Ես նորմալ առողջական վիճակում եմ։ Այսօր առաջին հերթին ապօրինի բանտարկյալները մեր աջակցության կարիքն ունեն։ Մնացածը՝ ավելի ուշ»,- գրում է Գախարիան։

Բաթումիում հարձակման է ենթարկվել Գիորգի Գախարիան։ Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են կուսակցության մամուլի ծառայությունից։ Ներքին գործերի նախարարությունը Գիորգի Գախարիայի վրա կատարված հարձակման փաստով հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։

Նմանատիպ