Գիորգի Գախարիա. 15-ամյա դեռահասի մահվան գործը պետական տեսուչի ծառայությունն այնպես կհետաքննի, որ որևէ հարց չմնա
Գիորգի Գախարիա. 15-ամյա դեռահասի մահվան գործը պետական տեսուչի ծառայությունն այնպես կհետաքննի, որ որևէ հարց չմնա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստին մեկ անգամ ևս վշտակցություն է հայտնել 15-ամյա դեռահասի մահվան առթիվ և նշել, որ պետական տեսուչի ծառայությունն այնպես կհետաքննի նշված գործը, որ որևէ հարց չմնա:

Վարչապետի խոսքով, համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է համագործակցել պետական տեսուչի ապարատի հետ:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, տեղի ունեցածից պետք է անել կոնկրետ հետևություններ: Նա դեռահասների հետ կապված արդարադատության ուղղությամբ կոնկրետ գերատեսչությունների նկատմամբ տվել է համապատասխան հանձնարարություններ: