Գիգա Բոկերիան չի բացառում, որ բարձրացվի նախագահի ինստիտուտի գործառույթները սահմանափակելու հարցը

Երբեմն, ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում ևս, եթե շատ հեռու է գնում պաշտոնատար անձի վարքագիծը, քննարկվում է այս ինտիտուտի գործառույթների սահմանափակումը,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Գիգա Բոկերիան՝ Դավիթ Օթխմեզուրիի սպանության գործով դատապարտյալ կալանավորին համաներելու առնչությամբ:

Գիգա Բոկերիայի խոսքով, նա ինստիտուտների գործառույթների սահմանափակման կողմ չէ, սակայն չի բացառում, որ հարցի անհրաժեշտությունը բարձրացվի օրակարգում:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում է շնորհել Դավիթ Օթխմեզուրիի սպանության համար դատապարտված Ասլան Բեժանիձեին: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է փաստաբան Իրակլի Չոմախաշվիլին: