Գիա Վոլսկի. Արտահերթ ընտրությունների պահանջն անհիմն է, իշխանությունը լեգիտիմ է, և դա հաստատում են բազմաթիվ միջազգային դիտորդներ
Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկիի խոսքով՝ Վրաստանում արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջն անհիմն է, քանի որ ընտրությունները չեն կեղծվել, և ոչ ոք հակառակը չի ապացուցել։
«Բոլոր միջազգային կառույցներն ընդունել են, որ ընտրություններն անցել են որոշակի խախտումներով, և ընտրությունների արդյունքներն այնպիսին են, որ իշխանության գլխին ներկա իշխանությունն է։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն իր կարծիքն է հայտնել այս հարցի վերաբերյալ եւ կոչ է արել բոլոր կողմերին կարողանան երկխոսել ու բանակցել իշխանությունների հետ։ Այս պահանջն ուղղված էր նաև իշխանությանը։ Իշխանությունը լեգիտիմ է, և դա հաստատում են բազմաթիվ միջազգային դիտորդներ»,- ասաց Գիա Վոլսկին։